ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Իտալիան ընտրություններից հետո. նորից ճգնաժամ

Իտալիան ընտրություններից հետո. նորից ճգնաժամ
27.02.2013 | 12:34

Իտալիայի ձախկենտրոնամետ դաշինքի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին դեպի փակուղի տանող խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել է, որ Իտալիան այժմ «դրամատիկական իրավիճակում է գտնվում»։ Մտահոգությունները, որ փակուղային դրությունը կհանգեցնի եվրագոտու ճգնաժամի հետագա լարման, բացասաբար է ազդել եվրոպական և ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերի, ինչպես նաև եվրոյի փոխարժեքի վրա։
Բերսանին, ում դաշինքը փոքր առավելությամբ է հաղթել խորհրդարանական ընտրություններում, այդպես էլ չի հայտարարում, թե ում կցանկանար տեսնել կառավարությունում իր կողքին։ Նա նշել է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է պատասխանատու զգան իրենց երկրի համար։

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ